Սուրեն Պարսյան. Շաքարավազի շուկայում արհեստական դեֆիցիտ են ստեղծում և գները բարձրացնում
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է շաքարավազի թանկացման պատճառներին։
Տարածած հրապարակման մեջ նա գրում է.
«Ամռվա այս շրջանում, երբ բնակչությունը մեծ քանակությամբ մրգային պահածոներ է պատրաստում (մուրաբաներ, ջեմեր, հյութեր և այլն) շաքարավազի նկատմամբ պահանջարկը զգալիորեն ավելանում է։
Ինչպես Սուրբ Զատիկի շրջանում ձվի արհեստական դեֆիցիտ էին ստեղծում և մարդկանց մոտ արհեստական խուճապ առաջացնում, որ ավելի շատ ձու գնեն, այնպես էլ հիմա շաքարավազը որոշ խոշոր սուպերմարկետներում և խանութներում վաճառվում է սահմանափակումներով, օրինակ՝ առավելագույնը 5 կգ-ով։
Երբ շաքարավազի գնման քանակության վրա սահմանափակումներ են առկա, մարդիկ արդեն ուշադրություն չեն դարձնում գնին, չեն նկատում, որ շաքարավազի գինը խանութում հասել է 420 դրամի։ Խաբված գնորդն ինքնագոհ մի քանի կգ շաքարավազը թանկ գնով առնում է և շտապում տուն։
Ակնհայտ է, որ Հայաստանում բավարար քանակությամբ շաքարավազ է առկա, դրամն էլ արժևորվել է վերջին օրերի ընթացքում, սակայն այդ տնտեսական գործոնները չեն ազդում անբարեխիղճ տնտեսվարողների ագահության վրա, նրանք հերթական անգամ խաբում են հայ սպառողներին՝ կուտակելով գերշահույթ։
Նախկին իշխանությունների օրոք, երբ ընտրություններից հետո առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրանում էին, ժողովուրդը դա բացատրում էր ընտրարշավի ժամանակ ծախսված գումարների հետ վերադարձով։ Կարծես թե օրինաչափությունը պահպանվել է՝ իշխանությունները վերարտադրվել են, իսկ ապրանքների գները բարձրանում են։
Իսկ պետական մարմինները, ինչպես միշտ անգործության են մատնված։ Գործի անցե՛ք․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք 5 տարի է անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, բայց նրա հնարավորությունների շատ չնչին մասն ենք օգտագործել. Սուրեն Պարսյան
- Սուրեն Պարսյան. Փաշինյանն իր ձեռքի մուրճով քանդում է Հայաստանի տնտեսությունը
- Սուրեն Պարսյան. Այս ամենաթողության պայմաններում Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու պարտքը դարձել է 2960 դոլար
- Սուրեն Պարսյան. Ինչու՞ Հայաստանի տնտեսությունը 7,6% անկում գրանցեց
- Մի շտապեք վաճառել ձեր դոլարները․ Սուրեն Պարսյան
- Գները շարունակում են աճել, իսկ մարդկանց եկամուտները՝ ոչ. Սուրեն Պարսյան
- Հայաստանի համար գազի գինը դեռևս անորոշ է. Սուրեն Պարսյան
- Սուրեն Պարսյան. Թուրքական ապրանքները ներկրվում են Հայաստան այլ երկրների անվան տակ
- Հայաստանը ձու արտահանող երկրից դարձել է ձու ներկրող. Սուրեն Պարսյան
- Պոպուլիստական հայտարարություններով հնարավոր չէ դրական սպասումներ ստեղծել հանրության մոտ. Սուրեն Պարսյանը՝ Վահան Քերոբյանի գրառման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան