Ծնողական փառքի մեդալ՝ 13 երեխա ունեցող Բեժանյաններին
Արմեն Սարգսյանի հրամանագրով Ծնողական փառքի մեդալով են պարգևատրվել Գոհար և Գևորգ Բեժանյանները։
Նախագահի էջում հրապարակված հրամանագրում ասված է.
«Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը.
Ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած ավանդի, տասներեք զավակ խնամելու և դաստիարակելու, նրանց ֆիզիկական և բարոյական զարգացումն ապահովելու համար Գոհար և Գևորգ ԲԵԺԱՆՅԱՆՆԵՐԻՆ պարգևատրել Ծնողական փառքի մեդալով»։
Ընտանիքի մասին պատմող այս տեսանյութը News.am-ը պատրաստել էր 2015-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան