Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազի դասային աստիճանը բարձրացվել է
Արմեն Սարգսյանի հրամանագրով գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
Հիշեցնենք, որ մինչ այդ նա արդարադատության առաջին դասի խորհրդական էր։ Գևորգ Բաղդասարյանի կարիերայում աճը 2018-ից սկսած չի դանդաղում։
Նա 2018-ի հուլիսին նշանակվել է Երևան քաղաքի դատախազ, պաշտոնավարել մինչև 2020-ի օգոստոսը։ 2020թ․օգոստոսի 24-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ:
Հիշեցնենք, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ԶՈւ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ քրեական օրենքգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրող դատախազներից մեկն է։
Քր. օր.-ի 300.1 հոդվածը Սահմանդրական դատարանի կողմից ճանաչվեց անվավավեր և այդ հիմքով նախկին պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գևորգյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվեց
- Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը վերացվեց
- Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Քր. Օրենսգրքի 300.1 հոդվածի մասով քրեական հետապնդումը դադարեցվեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան