ԱՄՆ-ում ոստիկանի ատրճանակը ինքն իրեն կրակել է ձերբակալվածի վրա
Հյուսիսային Կարոլինայի ոստիկանին ուղարկել են չվճարվող արձակուրդի այն բանից հետո, երբ ատրճանակը պատահաբար կրակել և վիրավորել է կոկաին ունեցող վարորդին ձերբակալելիս: The State-ի տարածած հաղորևդագրությունը փոխանցում է «Գազետա ռու»-ն:
Թորբորոյի 30-ամյա բնակիչ Քրիստոֆեր Թերվոն Հարիսը ձերբակալվել է թմրանյութ պահելու կասկածանքով: Ոստիկանությունը նրան կանգնեցրել է մեքենայով և վազքով կարճ հետապնդումից հետո: Ձերբակալության և խուզարկության ընթացքում ոստիկանության սպաներից մեկի ատրճանակը ինքնիրեն կրակել է՝ Հարիսին պատճառելով ոչ մահացու վնասվածք:
Թարբորոյի ոստիկանությունը հրաժարվել է բացահայտել անսարք զենքով ոստիկանի ինքնությունը՝ նշելով միայն, որ սպան ուղարկվել է վարչական (չվճարվող) արձակուրդի:
Հարիսին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են, այնուհետև մեղադրանք է առաջադրվել իրավապահներին չենթարկվելու և դիմադրելու, թմրանյութեր պահելու մեջ: Նա ազատ է արձակվել 10,000 դոլար գրավի դիմաց:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ տոնական շաբաթվա ընթացքում սա Հյուսիսային Կարոլինայում կրակոցի արդեն երրորդ դեպքն է: