Ադրբեջանը հայտարարում է՝ պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի առաքելությունը
Ադրբեջանը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի առաքելությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, գրում է Interfax.az=ը։
«Ադրբեջանական կողմի և ՄԱԿ ՓԳՀ-ի քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն իրականացնել Հայաստանի հետ հակամարտությունից տուժած Ադրբեջանի շրջաններ: Ադրբեջանը պատրաստ է միջազգային առաքելություններ ընդունել իր տարածքում՝ առաջնորդվելով միջազգային իրավունքի, հատկապես պետական ինքնիշխանության սկզբունքներով», - ասել է Աբդուլլաեւան:
Նա նաև ասել է, որ «Ադրբեջանն այդ առումով ակնկալում է, որ կազմակերպությունը կտրամադրի կոնկրետ տեղեկություններ՝ Ղարաբաղում ազատագրված ադրբեջանական տարածքներում ՓԳՀ առաքելության իրականացման մասին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա