Արամ Առաջինը շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի պապին
Վատիկանից վերադառնալուց հետո Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ շնորհակալություն հայտնելով ջերմ հյուրընկալության, նաև քրիստնյա հոգևոր պետերի հանդիպմանը մասնակցելու և Լիբանանի ժողովրդի նկատմամբ ցուցաբերած հատուկ հոգածության համար:
Կիլիկիո կաթողիկոսարանի հաղորդմամբ, նամակում Վեհափառ հայրապետը կարևորել է Վատիկանի ժողովի աշխատանքը:
Արամ Առաջինը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Ֆրանցիսկոս պապին, ով հունիսի 4-ին վիրահատվել է:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին Վատիկանում կայացել է Լիբանանի քրիստնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին ներկա է եղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
Հարակից հրապարակումներ`
- Արամ Ա-ն հայ գերիների հարցով դիմել է Հռոմի Պապին
- Վատիկանում մեկնարկել է Լիբանանի հոգևոր պետերի հանդիպումը
- Արամ Առաջինը կմեկնի Վատիկան