ԵՄ-ն նախատեսում է հուլիսին հասնել չափահաս բնակչության 70%-ի պատվաստման շեմին
Հաջորդ վեց ամիսների ընթացքում ԵՄ-ն կամրապնդի իր նվաճումները COVID-19- ի դեմ պայքարում և կարագացնի վերականգնման գործընթացը: Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Վստահ եմ, որ մենք կհասնենք մեր նպատակին` այս ամսվա ընթացքում տարածել բավարար քանակությամբ պատվաստանյութեր (COVID-19-ի դեմ) մեծահասակների 70%-ի պատվաստելու համար»,-ասել է նա` կոչ անելով չթուլացնել ջանքերը կորոնավիրուսի դեմ պայքարում:
Նա նշեց, որ այդ պայքարում պատվաստումը մնում է կարևոր տարր:
Ավելի վաղ ԵՄ խորհրդի նախագահ Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանսան կոչ էր արել ԵՄ-ին նախապատրաստվել COVID-19- ի հավանական չորրորդ ալիքին`2020 թվականին արձանագրված խնդիրներից խուսափելու համար: Նրա խոսքով՝ ԵՄ երկրները պետք է հնարավոր ամեն ինչ անեն՝ նախահամաճակային ժամանակահատվածի նորմալ կյանքին վերադառնալու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին