Կիմ Բալայան. Նիկոլ Փաշինյանն ի՞նչ բարոյական իրավունք ունի Սահմանադրության օրվա կապակցությամբ ուղերձով հանդես գալ
«Նիկոլ Փաշինյանն ի՞նչ բարոյական իրավունք ունի Սահմանադրության օրվա կապակցությամբ ուղերձով հանդես գալիս, երբ նույն այդ Սահմանադրությունը նրան վարչապետի պաշտոնակատար լինելու որևէ լիազորություն չի տվել»,-NEWS.am-ի հետ հարցազրույցում ասել է ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը՝ ընդգծելով, Սահմանադրության ո՞ր կետով ղեկավարվելով է նա հրաժարականից հետո մնացել պաշտոնակատար։
ՍԴ նախկին դատավարը նշել է, որ այդ նույն սկզբունքով այսօր կարող էր օրինակ Սերժ Սարգսյանն էլ գալ և ասել, որ ինքն է վարչապետի պաշտոնակատարը։
«Սա նշանակում է, որ պետության դե ֆակտո ղեկավարը Սահմանադրության նկատմամբ հարգանք չունի։ Փաշինյանն ընդամենը փորձում է իր իշխանությունը պահել, երբ անընդհատ հայտարարում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին«մ-ասել է ԿԻմ բալայանը։
Հարցին, արդյո՞ք ընտրությունները հաղթահարեցին երկրում առկա քաղաքական ճգնաժամը, Բալայանը պատասխանել է.
«Իմ խորին համոզմամբ՝ մեր երկիրը նոր ճգնաժամ է թևակոխել։ Ամբողջ աշխարհի հայերն այսօր գլխիկոր ման են գալիս ոչ միայն նրա համար, որ Արցախի և Հայաստանի մաս կազմող տարածքներ են հանձնվել, այլև, որ ժողովուրդը թույլ է տվել, որ այսպիսի իշխանությունը մնա իշխանության ղեկին»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո Կիմ Բալայանը հացադուլ էր հայտարարել կառավարության դիմաց՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է սահմանադրական կարգը, պահանջելով, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ NEWS.am-ում։
Հարակից հրապարակումներ`
- Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս. Կիմ Բալայան
- Կիմ Բալայան. Փաշինյանը ոչ միայն մեր ազգաբնակչության վրա թքած ունի, նաև զոհերի
- Փաստաբաններն այցելել են հացադուլ հայտարարած Կիմ Բալայանին
- Կիմ Բալայանը՝ Վանեցյանին. Ինչո՞ւ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրում
- Կիմ Բալայան. Միակ պահանջս դա է՝ քրեական պատասխանատվության ենթարկել Նիկոլ Փաշիյանին