Մոսկվան չի բացառում ԱՄՆ-ի մասնակցությունը Ուկրաինայի կարգավորման գործընթացին
«Մոսկվան չի բացառում ԱՄՆ-ի ներգրավումը Ուկրաինայի կարգավորման գործընթացում, դա կախված է նրանից, թե ով է նշանակվելու որպես այդ ոլորտում ջանքերի գլխավոր համակարգող, բայց մինչ այժմ Վաշինգտոնը չի կարող խոսել որևէ ներգրավվածության մասին. ամերիկյան կողմը չի ցանկանում հաշվի նստել ՌԴ մոտեցումների հետ»,- այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Ռյաբկովը նշել է, որ իրենց մոտեցումների և իրենց գնահատականների հետ հաշվի նստելու ցանկություն չեն տեսնում:
«Բնականաբար, նման դիրքորոշմամբ դժվար է պատկերացնել կառուցողական ամերիկյան ներդրում այդ գործում, օրինակ՝ Մինսկի ձևաչափով», - ասել է Ռյաբկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա