Շվեյցարիայում պատվաստումից հետո ավելի քան 420 մարդ հիվանդացել է COVID-ով
Շվեյցարիայում COVID-19-ի դեմ պատվաստումից հետո ավելի քան 420 մարդ հիվանդացել է կորոնավիրուսով։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»՝ հղում անելով Շվեյցարիայի Հանրային առողջության դաշնային գրասենյակին:
«Հունվարի 27-ից պատվաստանյութի առաջին չափաքանակը ստացած 205 մարդու մոտ պատվաստումից 14 օր անց ախտորոշվել է SARS-CoV2: Հուլիսի 2-ի դրությամբ վարակման ևս 218 դեպք է գրանցվել երկրորդ պատվաստումից երկու շաբաթ անց»,- «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Դաշնային գրասենյակի ներկայացուցիչ Դանիելե Բերսիեն:
Նա հիշեցրել է, որ ներկայումս Շվեյցարիայում օգտագործվում են միայն Moderna և Pfizer / BioNTech պատվաստանյութերը: Հուլիսի սկզբի դրությամբ հանրապետությունում ընդհանուր առմամբ ամբողջությամբ պատվաստվել է 3 մլն 272 008 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին