Ռոհանին շահագործման է հանձնել մի քանի ազգային նախագծեր ազատ առևտրի, հատուկ տնտեսական գոտիների համար
Երեքշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Արևելյան և Արևմտյան Ատրպատական, Գիլան և Սիստան և Բելուչեստան նահանգների հետ տեսակապ հաստատելով, հրահանգել է շահագործման հանձնել 62 արտադրական, տնտեսական և ենթակառուցվածքային նախագծեր Արաքսի, Մակույի, Անզալիի և Չաբահարի հատուկ նշանակության տնտեսական և առևտրային գոտիներում: Այս մասին գրում է Pars Today-ը։
Ընդհանուր առմամբ, հանրապետության ազատ առևտրի և հատուկ տնտեսական գոտիներում նախագահի հրամանագրով շահագործման հանձնված ազգային ծրագրերում ներդրվել է 3,105 միլիարդ թուման, և այդ նախագծերը զբաղվածություն են ստեղծել 1638 մարդու համար:
Նախքան Չաբահարի ազատ գոտու ազգային նախագծերի բացումը հայտարարելը, Ռոհանին ասել է. «Չաբահարի ազատ գոտին մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ Չաբահար նավահանգիստն ունի ռազմավարական և կարևոր դիրք և հետագայում կլինի արտահանման և ներկրման առումով առաջին և ամենակարևոր նավահանգիստներից մեկը»: