Ռուս խաղաղապահները մարդասիրական և բժշկական օգնություն են ցուցաբերել Հաթերքում բնակվող նաև 30 բռնագաղթած ընտանիքի
Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում ՌԴ խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները և հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման ռազմական բժիշկները կազմակերպել են հումանիտար-բժշկական ակցիա: Միջոցառման մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Ըստ հաղորդագրության՝ գյուղի հիվանդանոցի մոտակայքում ռազմական բժիշկները տեղադրել են պնևմո-ծածկային մոդուլային դաշտային բժշկական կենտրոն՝ տեղի բնակիչներին որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար, որոնք արդեն սպասում էին ռուս ռազմական բժիշկների ժամանմանը:
«Մեր բնակիչությունը երեխաների և տարեցների հետ միասին շուրջ 1600 մարդ է: Ուենք չորս բժիշկ՝ երկու թերապևտ, երկու մանկաբույժ: Մենք, կարծես, գլուխ ենք հանում, բայց նեղ մասնագետների, հատկապես ակնաբույժի և ԼՕՌ բժշկի խիստ կարիք կա, պարզապես աղետալի ձևով»,-ասել է Հաթերք գյուղական շրջանային հիվանդանոցի ղեկավար Ալեք Մակյանը:
Ըստ ՌԴ ՊՆ-ի, ընդունելության ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանման բժիշկները խորհրդատվական և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել գյուղի շուրջ երկու հարյուր հիվանդ բնակչի: Բացի այդ, բոլոր ցանկացողները կարողացել են թեստավորվել Covid-19- ի դեմ՝ բացված լաբորատորիայում անցնելով ՊՇՌ թեստ:
«Հաթերք բնակավայրի բնակիչները դիմել են մարդասիրական օգնության կենտրոնին: Այս բնակավայրի բնակիչներին մարդասիրական օգնություն, խորհրդատվական և բուժման կուրսեր տալու համար որոշվել էր տրամադրել ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջի բժիշկ, վնասվածքաբան, սրտաբան»,-ասել է բժշկական ստորաբաժանման ղեկավար Մարատ Խաթագովը:
Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցներն էլ իրենց հերթին են ակցիա անցկացրել` բազմանդամ ընտանիքներին, բռնագաղթած անձանց և տեղի կարիքավոր բնակիչներին բաժանելով սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր, տաք հագուստ և մանկական խաղալիքներ:
«Այսօր ակցիային մասնակցել է 61 ընտանիք, որոնցից 30-ը բռնագաղթած են, 20-ը՝ մեծ ընտանիքներ՝ հինգ և ավելի երեխաներով, մնացած ընտանիքները հայտնվել են անբարենպաստ սոցիալական պայմաններում»,-ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:
Ընդհանուր առմամբ, մարդասիրական ակցիայի ընթացքում տեղափոխվել է յոթ ու կես տոննա բեռ:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահների միջնորդությունը ակտիվացնում է Երևանի և Բաքվի միջև խաղաղ երկխոսությունը․ Իգոր Կորոտչենկո
- Արցախում խաղաղապահները մարտական պատրաստության զորավարժություններ են անցկացրել
- Ռուս խաղաղապահներն ինտերակտիվ դաս են անցկացրել Ասկերանի դպրոցական ճամբարում
- Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում ապահովել են խոտհնձի աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահներն ապահովել են Մարտունիի ջրատարի վերականգնման անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները Ամարասի և Գանձասարի վանքեր են ուղեկցել 172 ուխտավորների
- Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահներն ապահովում են բջջային կապի աշտարակների վերականգնման աշխատանքների անվտանգությունը
- Ռուս խաղաղապահները ցորենի բերքահավաքի ժամանակ Մարտունու շրջանում ապահովում են տեղի բնակիչների անվտանգությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան