Օլիմպիական խաղերին ընդառաջ կորոնավիրուսի առաջին դեպքերն են գրանցվել լրագրողների շրջանում
Ճապոնիայում կորոնավիրուսի առաջին դեպքերն են հայտնաբերվել լրագրողների շրջանում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Հունիսի վերջին տեղական հեռուստաընկերություններից մեկի լրագրողները մտադիր էին հոդված պատրաստել Սինգապուրի սեղանի թենիսիստների մասին:
Նկարահանումներն ու հարցազրույցները տևել են երեք ժամ: Նույն օրվա երեկոյան ջերմել ու հաստատվել է հեռուստաընկերության տնօրենի կորոնավիրուսով վարակվելու թեստը:
Հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել նաև հաղորդման ռեժիսորի մոտ:
Սինգապուրցի մարզիկները նույնպես ստիպված են եղել թեստեր անցնել, բայց արդյունքների մասին դեռ ոչինչ չի ասվում:
Միջադեպը լայն արձագանք է առաջացրել:
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն երկու շաբաթով արգելել է լրագրողներին շփվել Սինգապուրի ազգային հավաքականի հետ, հնարավոր է, որ սահմանափակումները տարածվեն նաև այլ թիմերի վրա:
Ճապոնիայում կորոնավիրուսի դեպքերը աճում են արդեն երկու շաբաթից ավելի, իսկ մեկնարկին մնացել է երեք շաբաթից էլ պակաս :
Որոշ հարցումների համաձայն, ճապոնացիների մեծ մասը անհրաժեշտ է համարում չեղյալ հայտարարել խաղերը, կամ՝ հետաձգել:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին