Գերմանիայում քաղաքագետի են բերման է ենթարկել՝ չինական հատուկ ծառայությունների հետ կապի կասկածանքով
Գերմանիայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել տեղի բնակչի՝ չինական հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու կասկածանքով: Այս մասին այսօր հայտարարել է Կառլսրուեում գտնվող Գերմանիայի գլխավոր դատախազությունը, գրում է Tass-ը։
Նշվում է, որ կասկածյալն ունի դոկտորի կոչում, 2001 թվականից ի վեր հանդիսանում է տեղական հետազոտական կենտրոնի աշխատակից, մասնագիտացած է քաղաքագիտության մեջ: Ըստ մեղադրող կողմի, նա գիտական աշխարհում մեծ հեղինակություն ունի: 2010-ին նա պատրաստվում էր ելույթ ունենալ Շանհայում, երբ, իբր, չինական գաղտնի ծառայությունները կապվել էին նրա հետ:
«Մինչև 2019 թվականի նոյեմբեր ամիսները մեղադրյալը պարբերաբար տեղեկատվություն էր փոխանցում չինական հատուկ ծառայություններին՝ պետական այցերին կամ միջազգային խորհրդաժողովներին հաջորդող կամ նախորդող օրերին», - ասվում է դատախազության հայտարարության մեջ:
Այս տվյալները նա ստացել է «բարձրաստիճան զրուցակիցներից», որոնց հետ կապ է հաստատել վերլուծական կենտրոնում իր աշխատանքի շնորհիվ: Ի պատասխան՝ «նա վճար է ստացել»։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: