Աբխազիայում փոթորկոտ ծովը տարել է ռուս զբոսաշրջիկին ու նրա երեխաներին
Գագրայում Սանկտ Պետերբուրգից ժամանած մի զբոսաշրջիկի և նրա երեք երեխաներին լողալիս փոթորկոտ ծովը տարել է։ Երեխաներից մեկը մահացել է, իսկ կնոջը փնտրում են: Այս մասին հայտնում է Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ հյուրանոցի աշխատակիցները փորձել են արգելել ռուս կնոջը լողալ փոթորկոտ ծովում, բայց նա այդուհանդերձ երեխաների հետ գնացել է լողալու: Արդյունքում նրանք հայտնվել են Բզիբ գետում:
Ուժեղ հոսանքը լողորդներին տարել է ծով: Ականատեսները կանչել են փրկարարներին, սակայն նրանց հաջողվել է ջրհեղեղից դուրս բերել մեկ երեխայի:
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները երեխաներին դուրս են հանել ջրից, բայց նրանցից մեկը հետագայում մահացել է հիվանդանոցում:
«Կնոջ որոնումները շարունակվում են: Փրկարարները կոչ են անում տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին ծայրաստիճան զգույշ լինել ափին գտնվելու ժամանակ և ոչ մի դեպքում ռիսկային փորձեր չձեռնարկել և չլողալ փոթորկոտ ծովում»,- ասվում է հաղորդագրությունում։