Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական «պասը». Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն անդրադարձել է այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։
«ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՊԱՍԵՐՈՎ
Էդմոն Մարուքյանը դիմել է կապիտուլյանտին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ: Կարծես թե, ընթացիկ մի լուր, որի խորքում, սակայն, առկա են մի շարք կարևոր շերտեր:
1. Գյուղատնտեսության, մշակույթի և սփյուռքի նախարարությունների վերականգնման մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր «Պատիվ ունեմ» դաշինքը: Խնդրին ուշադրույթուն էր դարձնում նաև «Հայաստանը»:
2. Ավելին, նշված նախարարություները կառավարության կառուցվածք վերադարձնելու թեզը մեր դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից էր:
3. Նայեցի ԼՀԿ նախընտրական ծրագիրը և ՈՉ մի խոսք չգտա նման քայլի կարևորության կամ նման առաջարկի մասին:
4. Այնուհանդերձ ԼՀԿ ղեկավարը այսօր առաջարկել է կապիտուլյանտին դիմել նման քայլի, թեպետ նախընտրական խոստումների մեջ այսպիսի դրույթ չի բարձրաձայնել:
Այստեղից կանխատեսելի հետևություն.
5. Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական «պասը», որպեսզի նա ներկայացնի կառավարության կառուցվածքի մեջ փոփոխությունները, իսկ խնդրի բարձրաձայնման առաջնահերթությունից փորձեն զրկել «Պատիվ ունեմ» դաշինքին:
Ինչ պրիմիտիվ են ձեր փոխանցումները, պարոնայք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Աշոտյանը: :
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանը դիմել է Փաշինյանին
- Ստեղծելու ենք վետերանների գերատեսչություն, հավանական է նախարարություն․ Ռոբերտ Քոչարյան
- Մշակույթի, գյուղատնտեսության, սփյուռքի նախարարությունները պետք է վերականգնվեն. Սերժ Սարգսյան
- Լիլիթ Գալստյան. Մեր ստանձնած պարտականություններն ու ծրագրերը կյանքի կոչելու համար վերականգնելու ենք մշակույթի նախարարությունը
- Ես շշմած էի, երբ մշակույթի նախարարությունն ուղղակի վերացրեցին. Ռոբերտ Քոչարյան