![](https://panorama.am/news_images/844/2530779_1/joghovurd.thumb.jpg)
«Ժողովուրդ». ՊՆ-ում բավականին լուրջ են տրամադրված խաչատուրովների դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Առաջիկայում լրանում է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի որդու պայմանագրի ժամկետը, և վերջինիս զինվորական ընկերները սպասում են ՊՆ-ի որոշմանը, թե նրա հետ նախարարությունը նոր պայմանագիր կկնքի, որպեսզի շարունակի ծառայությունը բանակում, թե ոչ:
Խաչատուրովի զինվորական ընկերները մտահոգված են՝ եթե ՊՆ-ն նրա հետ նոր պայմանագիր չկնքի, ապա բանակը լուրջ զինվորականի կկորցնի: Անձամբ Խաչատուրովն իր մտերիմ մարդկանց ասել է, որ ո՛չ տարիքային, ո՛չ էլ այլ խնդիր չունի և պատրաստ է շարունակել ծառայությունը, իսկ մնացածն էլ իր որոշելիքը չէ, այլ ՊՆ-ի, իսկ ավելի կոնկրետ՝ ԳՇ պետ Արտակ Դավթյանը պետք է որոշում կայացնի: ՊՆ-ում, հաշվի առնելով վերջին գործընթացները, բավականին լուրջ են տրամադրված. բանակը պետք է ազատվի խաչատուրովներից:
Բացի այդ, երբ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց Փաշինյանի հրաժարականը, պահանջի տակ ստորագրել էր նաև Գրիգորի Խաչատուրովը, այնուհետև՝ մարտի 10-ին, Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն էր տարածել` շեշտելով, որ կրկին պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ՊՆ-ից մեզ հասած լուրերի համաձայն՝ Խաչատուրովը կարժանանա ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանի և Իշխան Մաթևոսյանի ճակատագրին, այսինքն՝ ստիպված կլինի լքել բանակը: Նրանց հետ նոր պայմանագիր չկնքվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
![Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա](https://panorama.am/video_images/19/54520_1/f67920f8d23fdf_67920f8d2401f.thumb.jpg)
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
![Փաշինյան. Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է](https://panorama.am/video_images/19/54516_1/f6790fbb5e11fa_6790fbb5e123a.jpg)
![Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից](https://panorama.am/video_images/19/54493_1/f6790b020677f5_6790b02067837.jpg)