Փրկարարները պարզել են Կամչատկայում «Ан-26» ինքնաթիռի կործանման վայրը
Փրկարարները պարզել են «Ан-26»-ի կործանման վայրը, որը Պետրոպավլովսկից թռչում էր Կամչատկայի Պալանա շրջան և վայրէջքից կորել էր կապն ինքնաթիռի հետ:
Ենթադրաբար, ինքնաթիռն ընկել է ծովը, РИА Новости-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը: Ինքնաթիռում եղել է 22 ուղևոր, անձնակազմի 6 անդամ, այդ թվում՝ երկու երեխա և Պալանայի ղեկավար Օլգա Մոխիրևան:
Նավերի մի խումբ ուղարկվել է որոնման: Ձևավորվել է հատուկ հանձնաժողով, գործում է թեժ գիծ: Օդերևութաբանական պայմանները բարդ են` մառախուղ և ամպամած:
Հաղորդվում է, որ ինքնաթիռն ունի թռիչքային պիտանիության վավեր վկայական, իսկ անձնակազմն անցել է նախաթռիչքային ստուգում: