«Գերիների վերադարձը չպետք է կապվի քաղաքական գործընթացների հետ.միջազգային կոնվենցիաներով միևնույնն է վերադարձվելու էին»
«Ես գտնում եմ, որ քաղաքական աշխատանքներում թերանալու հետևանքով է, որ մենք պատժամիջոցների հարցում արդյունքներ չունենք»,- «Հոդված 3» ակումբում կազմակերպած տեսակապով քննարկման ժամանակ հայտնեց ՄԻԵԴ-ում ռազմագերիներով զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը:
Քննարկումը ծավալվեց «Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՀՀ կառավարությունը գերիների իրավունքների պաշտպանության համար» խորագրի ներքո:
Փաստաբանը վստահություն հայտնեց, որ եթե եվրոպական կառույցները տնտեսական պատժամիջոցներ կիրառեն Բաքվի նկատմամբ, ապա կառավարելի դաշտ կբերեն Ադրբեջանի գործողությունները, բայց այն չի արվում:
Սիրանուշ Սահակյանը համազված է, որ Եվրոպան ճնշման նման մեխանիզմները ունի, որի կիրառման փորձը հայտնի է Ռուսաստանի և Բելառուսի օրինակներով:
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ Ադրբեջանի կազմակերպած դատավորությունները արհեստական են և որպես շղարշ են օգտագործվում գերիների վերադարձի հետաձգման համար, որպեսզի այդ ընթացքում ավելի շատ քաղաքական և ռազմական օգուտներ ստանան:
Մարդու իրավունքների պաշտպանը շեշտեց, որ Ադրբեջանը փորձում է գերիներին դարձնել քաղաքական առևտրի առարկա, որի լավագույն ապացույցը Ադրբեջանի նախագահի և Թուրքիայի առաջին տիկնոջ խոսակցությունն էր, որն իր գրասենյակի ջանքերով հասցվել է միջազգային հանրությանը:
Նա գտնում է, որ նման փաստերը պետք է հնարավորինս հրապարակայնացնել, որպեսզի արտերկրում ճիշտ պատկերացում կազմվի խնդրի վերաբերյալ:
Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ վերջերս Ստրասբուրգում բավականին բարձր մակարդակի քննարկումներ է ունեցել եվրոպական ղեկավարության հետ և եկել է այն համոզման, որ չպետք է թույլ տալ, որ միջազգային հանրության մոտ ձևավորվի պատկերացում, որ գերիների վերադարձի գործընթաց է ընթանում:
Նա պնդեց, որ գերիների վերադարձը չպետք է կապվի քաղաքական գործընթացների հետ, քանի որ միջազգային կոնվենցիաներով գերիները միևնույնն է վերադարձվելու էին:
Հայաստանի ՄԻՊ-ը պնդեց, որ կառավարությունը չպետք է անտեսի նաև միջազգային այլ կազմակերպություներում աշխատանքը և բերեց Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ և բարձրագույն մարմիններ նամակ գրելու և շինծու դատավարությունները քաղաքական նպատակներով օգտագործելու և սակարկելու փորձը:
Թաթոյանը նկատեց, որ պետք է միջազգային շատ հարթակներում ձևավորել դիրքորոշումներ և դրանք որպես փաստարկ օգտագործել նաև ՄԻԵԴ-ում:
Հայաստանի օմբուդսմենը համոզված է, որ գերիների վերադարձի խնդիրն լուծելուց բացի պետք է ինստիտուցիոնալ այնպիսի հիմքեր ստեղծել, որպեսզի դրանք կանխարգելիչ լինեն նաև հետագայի համար:
ՄԻԵԴ ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն էլ հայտնեց, որ ՄԻԵԴ-ի կողմից կիրառվող հրատապ միջանկյալ միջոցներն արդյունավետ են և Հայաստանի ներկայացրած բոլոր դիմումներն էլ բավարարվել են:
Նրա խոսքով՝ դրանց նպատակն է Ադրբեջանին պարտավորեցնել գերեվարվածների նկատմամաբ կիրառել պատշաճ վերաբերմունք՝ Ժնևի կոնվենցիային համապատասխան, որպեսզի չխախտվեն երկու առանցքային հիմնաքարային 2-րդ և 3-րդ հոդվածների պահպանման պահանջները:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատումը՝ ականապատ քարտեզների տրամադրման դիմաց
- ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձն ու ականապատ քարտեզների տրամադրումը
- Արման Թաթոյան. Բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք
- Արամ Ա-ն հայ գերիների հարցով դիմել է Հռոմի Պապին
- Իրավաբան. Հայ գերիների դատավարության ընթացքում ՄԻԵԴ-ի իրավական պարտադիր երաշխիքները խախտվում են Ադրբեջանի կողմից
- Արա Այվազյան. Ռազմագերների վերադարձի խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան