Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատումը՝ ականապատ քարտեզների տրամադրման դիմաց
Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատումը՝ ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու դիմաց: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, գրում է Tass-ը։
«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից ձերբակալված Հայաստանի 15 քաղաքացիների ազատումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Կովսականի ու Վարանդայի շրջաններում ականադաշտերի քարտեզների տրամադրումը», - ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Նշվում է, որ այս փոխանակումը, ինչպես նախորդը, որը տեղի ունեցավ հունիսի 11-ին, կարևոր քայլ էր լարվածության նվազեցման և կողմերի միջև վստահության վերականգնման ուղղությամբ:
«Ֆրանսիան կոչ է անում կատարել կողմերի ստանձնած պարտավորությունները՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ներառյալ վերականգնել բովանդակալից երկխոսությունը և ազատել բոլոր հայ կալանավորներին։
Ֆրանսիան, Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին, կոչ է անում շարունակել այս դրական դինամիկան և վերահաստատում է իր պատրաստակամությունը` նպաստելու Կովկասում երկարաժամկետ խաղաղությանը», - նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ հուլիսի 3-ին Հայաստան վերադարձան Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ՝ Հայաստանի կողմից Ադրբեջանին տրամադրված Կովսականի ու Վարանդայի շրջաններում 92 հազար հակատանկային ու հակահետևակային ականներով պատված տարածնքերի քարտեզների դիմաց։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է 15 հայ գերիների վերադարձն ու ականապատ քարտեզների տրամադրումը
- 15 գերեվարված կվերադառնա Հայաստան` Կովսականի ու Վարանդայի ականապատ տարածքների քարտեզների դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան