«Սպայկա»-ի բեռնատարը Վրաստանում ընկել է կամրջից ու այրվել
Վրաստանի մայարաքաղաք Թբիլիսիից դեպի Ռուսթավի ճանապարհին «Սպայկա» ընկերության բեռնատարն ընկել է կամրջից ու այրվել։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին։
«Նովոստի Գրուզիա»-ի փոխանցմամբ, ականատեսները հայտնել են նաև պայթյունի մասին։ Վարորդը մեքենայում մենակ է եղել, նա մահացել է։ Դեպքի վայրում աշխատել են հրշեջ-փրկարարական երեք խմբեր։
«Սպուտնիկ Գրուզիա»-ի փոխանցմամբ, վթարի հստակ պատճառները հայտնի չեն, նախնական տվյալներով, վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։
Վթարի փաստով հարուցվել է քրեական գործ երթևեկության կամ էլ տրանսպորտի շահագորման կանոնների խախման հատկանիշներով։ Իրականացվում է քննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները