06.07.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, 3 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3655 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 52 մարդ, գրանցվել է կորոնավիրուսից մահվան 3 դեպք:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 661 դեպք, որոնցից 217 250 -ն` առողջացած, 4530-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1101 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5631 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 209 287 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 05.07.2021. Կորոնավիրուսի 53 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 03.07.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք, երեք մարդ մահացել է
- 02.07.2021. Կորոնավիրուսի 118 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 01.07.2021. Կորոնավիրուսի 126 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ