Վերաքննիչ դատարանում ընթանում է Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը
Վերաքննիչ դատարանում, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այսօր վերսկսվել է հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը՝ պահանջելով վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը:
Դատարանի բակում հավաքված են «Իզմիրլյան կենտրոն» ԲԿ-ի աշխատակիցներ, հասարակական, քաղաքական գործիչներ:
Բողոքի քննությունը մեկնարկել էր հուլիսի 2-ին:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։ Պաշտպանները հունիսի 24-ին ներկայացրել էին վերաքննիչ բողոք։
Պրոֆեսոր Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հարակից հրապարակումներ`
- Վերաքննիչ դատարանը Չարչյանի գործի քննությունը կշարունակի հուլիսի 6-ին․ փաստաբաններ
- Չարչյանին համարում եմ հետընտրական Հայաստանի առաջին քաղկալանավորը․ Անդրանիկ Թևանյան
- Պարոն Չարչյանի նման մարդիկ այս իշխանությունների համար դասակարգային թշնամի են. Տիգրան Քոչարյան
- Չարչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 10 հոգու անձնական երաշխավորության միջնորդությունը մերժվել է. Պաշտպան
- Էրիկ Ալեքսանյան. Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ
- Արմեն Չարչյանի գործը կքննվի հուլիսի 2-ին, ժամը՝ 17:00-ին․ Փաստաբաններ
- Թեև առողջությունս մի փոքր տկար է, սակայն միտքս պայծառ է, կամքս ու ոգիս՝ ուժեղ․ Չարչյանի ուղերձը
- Արմեն Չարչյանը երեկ վիրահատվել է
- ՀՔԾ-ն արձագանքել է Չարչյանի պաշտպաններին
- ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն ենք ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը