Թբիլիսիում երեկվա ակցիայի ժամանակ 53 լրագրող է տուժել
ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից «Թբիլիսի փրայդ»-ի ժամանակ ազգայնական ուժերը կոնտր ակցիա են իրականացրել։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, ակցիայի ժամանակ տեղի են ունեցել բռնություններ, ինչի հետևանքով 55 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։
Տուժածներից 53-ը լրագրողներ են։ Նրանցից մի քանիսը նույնիսկ վիրահատության կարիք ունեն։
«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ, հասարակական կարգի խախտման համար ձերբակալվել է 8 մարդ։
Եվրոպական կառույցներն այսօր արդեն Վրաստանի պահանջում են քննել երեկվա իրադարձությունները։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություն է հայտնել լրագրողների, ակտիցիստների նկատմամաբ հարձակումներից, ինչպես նաև խաղաղ «Թբիլիսի փրայդ»-ի հետաձգումից։
«Ակտիվիստների, լրագրողների, նրանց ունեցվածքի նկատմամաբ հարձակումները պետք է դառնան անհապաղ ու մանրամասն քննության առարկա»,-նշել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը։
ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակն էլ նշել է, որ Վրաստանի իշխանություններն ու իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել կարծիքի ազատ արտահայտումը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել բռնության մասնակիցներին։
Հարակից հրապարակումներ`
- Վիրահայոց թեմ. Այն, ինչ պլանավորում են լգբտ պրայդի կազմակերպիչները, անհամատեղելի է մեր բարոյականությանը
- Վրաստանում ցուցարարները մտել են «Թբիլիսի փրայդի» գրասենյակ և հանել ԼԳԲՏ+ համայնքի դրոշները
- «Թբիլիսի փրայդի» առաջին միջոցառումը կայացավ․ կազմակերպիչ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին