Մեկնարկում է Կաննի կինոփառատոնը
Այսօր երեկոյան Ֆրանսիայում 74-րդ անգամ կմեկնարկի Կաննի միջազգային փառատոնը հինգ մայրցամաքների երկրների ռեժիսորների, պրոդյուսերների, սցենարիստների, դերասանների մասնակցությամբ:
«Լյումյեր» գլխավոր դահլիճի մուտքի մոտ հյուրերին կդիմավորեն կինոփառատոնի նախագահ Պիեռ Լեսկուրը և գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նրանք մեծ ջանքեր են գործադրել, որպեսզի այս տարի փառատոնը, չնայած կորոնավիրուսի համաճարակին, կայանա:
Փառատոնն անցկացվում է սանիտարական խիստ միջոցառումների պահպանմամբ: Այսպիսով, կազմկոմիտեի որոշմամբ, կինոդիտման վայրերում ներկա գտնվելու համար յուրաքանչյուր 48 ժամը մեկ անհրաժեշտ է անցնել կորոնավիրուսի թեստ կամ ներկայացնել Եվրամիությունում հաստատված դեղամիջոցների պատվաստման վկայագիր:
Դահլիճներում հանդիսատեսի թիվը կսահմանափակվի, բոլորին կպահանջեն դիմակներ կրել և պարբերաբար օգտագործել հակասեպտիկներ:
Նախապատրաստվելով փառատոնին` կազմակերպիչները դիտել են ընդհանուր առմամբ 2800 ֆիլմ: Կինոփառատոնի տարբեր ծրագրերի համար ընտրվել է 60 նկար: Նրանցից միայն 24-ն են ներկայացվելու հիմնական մրցութային ծրագրում:
Փառատոնը կբացվի ֆրանսիացի ռեժիսոր Լեոս Կարաքսի «Անետ» ֆիլմով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան