ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը Բելառուսը համեմատում է տոտալիտար պետության հետ
Ինքնաթիռի հարկադիր վայրէջքը Մինսկում ցույց է տալիս Բելառուսի կառավարության ցանկությունը վերջ տալ այլակարծության բոլոր ձևերին: Նախօրեին Մարդու իրավունքների խորհրդում ասել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Անայիս Մարին՝ համեմատելով Բելառուսի իշխանությունների մարտավարությունը տոտալիտար պետության մեթոդների հետ: Այս մասին գրում է Ամերիկաի Ձայնը։
Մարին ասել է, որ քաղաքացիական ինքնաթիռի հետ կապված միջադեպը և այնտեղ գտնվող լրագրողի հետագա ձերբակալումը «ցույց են տալիս իշխանությունների ցանկությունը վերջ տալու այլակարծության բոլոր ձևերին՝ հասարակությանը մաքրելով իրենց համար անցանկալի տարրերից»: Դա ըստ զեկուցողի հիշեցնում է տոտալիտար պետության մեթոդները:
Իր հերթին երկուշաբթի օրը Վաշինգտոնը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում կոշտ հայտարարությամբ ազդարարեց Բելառուսի դեմ հետագա տնտեսական պատժամիջոցների հնարավորության մասին:
Մայիսին Միացյալ Նահանգները հայտարարել էր Բելառուսի կառավարության առանցքային անդամների դեմ նպատակային պատժամիջոցների մասին այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները քաղաքացիական ինքնաթիռն իջեցրին Մինսկում և ձերբակալեցին օդանավում գտնվող լրագրողին:
«Միջազգային նորմերի նկատմամբ այս անհարգալից վերաբերմունքը չի կարող անպատասխան մնալ», - ասում է ԱՄՆ ներկայացուցիչը՝ միջադեպը որակելով «նողկալի»։
Վերջինս հավելել է, որ կդիտարկեն հետագա գործողությունները` ելնելով անհարժեշտությունից։