Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան. Գոռ Աբրահամյան
Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ՀՀ գլխավոր դատախազությունում հաստատվել է բժշկական կենտրոնի ղեկավարի կողմից այդ բուժհաստատության աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն առերևույթ պարտադրելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Ա. Չարչյանի, այսօր ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Հիշեցնենք, որ քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր 2021թ հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Նախաքննության ընթացքում վերոնշյալ արարքները կատարելու համար նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության ցուցակում ընդգրկված Ա. Չարչյանին: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով:
Մինչ այդ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել էր ՀՀ ԿԸՀ՝ Ա. Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններով, որոնք ՀՀ ԿԸՀ-ն բավարարել էր:
Հ.Գ. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Չնայած առողջական խնդիրներին՝ Արմեն Չարչյանին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ. Էրիկ Ալեքսանյան
- Վերաքննիչ դատարանում ընթանում է Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը
- Էրիկ Ալեքսանյան. Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ
- Արմեն Չարչյանի գործը կքննվի հուլիսի 2-ին, ժամը՝ 17:00-ին․ Փաստաբաններ
- Արմեն Չարչյանը երեկ վիրահատվել է
- ԱԺ 7 պատգամավորով անձնական երաշխավորություն ենք ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը
- Բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- Խայտառակ քաղաքական հետապնդման ավարտը լինելու է. Արմեն Չարչյանի պաշտպան
- Դատախազությունն արձագանքել է Արմեն Չարչյանի պաշտպաններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան