Բուսական յուղի միջին գնաճը 2021թ-ի մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ կազմել է 87.3%
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունիսը 2020թ. հունիսի նկատմամբ) կազմել է 6.5%: Այս մասին ասվում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ 2021 թվականի հունվար-մայիս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի մասին հրապարակված վիճակագրության մեջ:
Ներկայացված տվյալների համաձայն՝ 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 8.8% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 2.4% գնանկում:
Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 17.5% , մրգի ապրանքախմբում՝ 9.0% իսկ կաթնամթերքի, պանիր և ձու ապրանքախմբում 10.4% գնաճ:
Հրապարակված թվերից պարզ է դառնում որ, ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գնաճը կազմել է 20.2%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 4.8%, մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է համապատասխանաբար 6.6%և 1.2% գնաճ:
Ըստ վիճակագրության՝ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ գրանցվել է 43.2% գնաճ, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 1.0% գնանկում:
«Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ արձանագրվել է 36.5% աճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. մայիսին 2020թ. մայիսի համեմատ կազմել է 87.3%):
2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ ծխախոտային արտադրատեսակների գնաճը կազմել է 9.0%»,- ասված է հրապարակված հաշվետվությունում:
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ 2021թ. հունիսին 2020թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գնաճը կազմել է 9.5%, իսկ 2021թ. մայիսի համեմատ պահպանվել է գների հարաբերականորեն կայուն մակարդակ, իսկ մատուցված ծառայությունների ոլորտում նախոչդ տարվա համեմատ արձանագրվել է սակագների 2.1%, իսկ 2021թ. մայիսի համեմատ՝ 0.1% աճ:
Հարակից հրապարակումներ`
- Բուսական յուղի միջին գնաճը Հայաստանում եղել է 62.2%.Վիճակագրական կոմիտե
- Հայաստանում արձանագրվել է արևածաղկի բուսական յուղի 44.3% գնաճ. Վիճակագրական կոմիտե