Վերականգնվում են «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» մոնումենտալ քանդակները
Ընթանում են «Ճանապարհաշինարարներ» և «Արձագանք» մոնումենտալ քանդակների վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի վարչական տարածքում (Երևան-Սևան մայրուղի) 1978 թվականին տեղադրվել է «Ճանապարհաշինարարներ» կամ «Անվերջության ժապավեն» մոնումենտալ քանդակը, որի հեղինակն է քանդակագործ Դավիթ Բեջանյանը: Քանդակը բաղկացած էր 2 կոմպոզիցիոն տարրերից՝ ժապավենից և տղամարդու ու կնոջ ֆիգուրներից:
Նույն մարզի Բյուրեղավան համայնքի տարածքում 1980 թվականին տեղադրվել է քանդակագործ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» մոնումենտալ քանդակը՝ թիկնած մերկ աղջկա ֆիգուր՝ դեպի վեր ուղղված գլխով:
Նշյալ քանդակները ժամանակի ընթացքում բազմիցս վանդալիզմի զոհ են դարձել, վերականգնվել են, կրկին ենթարկվել վանդալիզմի ու կրել վնասներ կլիմայի փոփոխության հետևանքով, ինչն առիթ է հանդիսացել, որ 2014 թվականին քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» քանդակն արժևորվի և ստանա նորահայտ հուշարձանի կարգավիճակ:
2019 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետական միջոցների հաշվին մրցութային կարգով պատվիրակել և իրականացրել է վերոնշյալ մոնումենտալ քանդակների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը:
2021 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ պետական միջոցներով սկսել են ընթանալ վերոնշյալ քանդակների վերականգնման, ինչպես նաև տարածքների բարեկարգման աշխատանքները (մրցութային կարգով):
Քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» քանդակի վերականգնումը հեղինակի ժառանգների ցանկությամբ ու համաձայնությամբ իրականացնում է երիտասարդ քանդակագործ Ռաֆայել Մանուկյանը:
Վերոնշյալ աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի հսկողությամբ և նախատեսվում են ավարտել մինչև ընթացիկ տարվա վերջ:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակ կվերականգնվի
- Դավիթ Բեջանյանի և Խաչատուր Հակոբյանի՝ վանդալիզմի ենթարկված արձանները կվերականգնվեն
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա