
Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել ՀՔԾ․ Փաստաբան
«Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել։ Այս պահին գտնվում եմ Հատուկ քննչական ծառայությունում և հիմա բարձրանում եմ իր մոտ։ Այլ տեղեկություններ չունեմ»,- «Panorama.am»-ին հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստանի խոսքով՝ դեռևս պարզ չէ,թե ինչ հիմքով են բերման ենթարկել։ Նրա խոսքով՝ սովորաբար բերման են ենթարկում հանցանք կատարելու կասկածանքով։ Մանրամասներն ՝ ավելի ուշ։
Նշենք, որ Առուշ Առուշանյանի տեղակալ՝ Իրինա Յոլյանը, Ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ Առուշանյանին ապօրինի կերպով ձերբակալել են։