Կամչատկայում «Ан-26» ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվածների մարմինները սկսել են հանել ջրից
Փրկարարները գտել են Կամչատկայում «Ан-26» ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվածների մարմինները։ Այս մասին Tass-ին հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վլադիմիր Սոլոդովը:
«Առաջին մարմինները սկսում են դուրս բերել», - ասել է նա:
Սոլոդովը հավելել է, որ դատաբժշկական փորձագետները տեղում կաշխատեն ու որոշումներ կկայացնեն՝ կախված մարմինների վիճակից:
Հիշեցնենք, որ նախօրեի առավոտյան Պետրոպավլովսկից Կամչատկայի Պալանա շրջան թռչող «Ан-26» ինքնաթիռի հետ կապը կորել էր։ Այնուհետ հայտնի դարձավ, որ այն ընկել է ծովը։ Ինքնաթիռում եղել էր 28 մարդ, այդ թվում անձնակազմի 6 անդամ։
Հարակից հրապարակումներ`
- Փրկարարները պարզել են Կամչատկայում «Ан-26» ինքնաթիռի կործանման վայրը
- Դեպի Կամչատկա թռչող «Ан-26» ուղևորատար ինքնաթիռի հետ կապը կորել է