Չինաստանի Ժույլի քաղաքում կարանտին է մտցվել COVID-19-ի դեպքերի աճի պատճառով
Չինաստանի հարավ-արևմտյան Յուննան նահանգի իշխանությունները խիստ կարանտինային միջոցառումներ են սահմանել Մյանմայի սահմանին գտնվող Ժույլի քաղաքում՝ կորոնավիրուսի դեպքերի արագ աճի ֆոնին: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Նահանգային առողջապահական կոմիտեն չորեքշաբթի օրը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 15 նոր դեպք՝ նախորդ երկու օրվա 6 դեպքերի համեմատ:
Յուննանի իշխանությունների որոշմամբ, չորեքշաբթի ժամը 00:00-ից քաղաքի բոլոր ձեռնարկությունները և պետական մարմինները փակ են, բացառությամբ հիվանդանոցների, դեղատների և անհրաժեշտ խանութների:
Իշխանությունները նախկինում արգելել էին առանց առաջին անհրաժեշտության մուտք գործե Ժույլի: Արտակարգ իրավիճակներում քաղաքի սահմանները լքելու համար պահանջվում է ներկայացնել կորոնավիրուսի բացասական թեստ և ուղևորության հիմնավորում: Բնակիչների զանգվածային թեստավորման ընթացքում էլ հայտնաբերվել էին վարակի վերջին դեպքերը: Վարակվածների մեծ մասը Մյանմայի քաղաքացիներ են: Ժույլին ակտիվորեն զբաղվում է միջսահմանային առևտրով: Այդ պատճառով էլ իշխանությունները որոշեցին նաև խստացնել վերահսկողությունը սահմանին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները