Հայաստանում իրականացվել է 97 711 պատվաստում. Անահիտ Ավանեսյան
«Երեկ գրանցվել է կորոնավիրուսի վարակի 186 նոր դեպք և իրականացվել է 5093 թեստավորում»,-կառավարության նիստում հայտնեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ նկատվում է վարակի թվերի աճ, ինչը խոսում է այն ամսին, որ պատվաստումների գործընթացն պետք է արագացնել:
Նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ Հայաստանում իրականացվել է 97 711 պատվաստում, իսկ նախորդ օրը՝ 5416 և, այն համարելով լավ ցուցանիշ, պնդեց, որ այդ աճի տեմպը պետք է պահպանել:
«Եթե 2-3 շաբաթ առաջ մինչև 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն իսկ նկատելի է աճի տեմպը»,-շեշտեց Ավանեսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան