Ավետիք Չալաբյան. 3-րդ կորպուսի պատասխանատվության գոտում թշնամուն և ոչ մի մետր հող չենք զիջել
Հասարակական-քաղաքական գործիչ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, անդրադառալով Գրիգորի Խաչատուրովի ազատմնաը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ՀՀ Նախագահի հրամանագրով (իրականում վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ) գեներալ Գրիգորի Խաչատուրովը ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Ցավոք, հունիսի 20-ին կայացած «ընտրություններից» հետո սա դարձել էր անխուսափելի, և այս նույնն է սպառնում բոլոր այն հրամանատարներին, որոնք քաջություն են ունեցել երբևէ հակադրվել այսօրվա վարչապետի պաշտոնակատարի կողմից իրականացվող պարտվողական քաղաքականությանը։
Ես պատիվ եմ ունեցել բազմիցս շփվել գեներալ Խաչատուրովի հետ, և մի շարք համատեղ ծրագրեր իրականացնել նրա կողմից ղեկավարված տարբեր ստորաբաժանումների հետ։ Առանց չափազանցության կարելի է պնդել, որ 3-րդ բանակային կորպուսը գեներալ Խաչատուրովի գլխավորությամբ դարձել էր մեր լավագույն զորամիավորումներից մեկը, և մշտապես պատվով է կատարել մեր երկիրը պաշտպանելու իր պարտականությունը՝ պատահական չէ, որ այս կորպուսի պատասխանատվության գոտում մենք տարիների ընթացքում թշնամուն և ոչ մի մետր հող չենք զիջել, մի շարք ուղղություններով նույնիսկ կարողացել ենք առաջ գնալ, իսկ գեներալ Խաչատուրովն էլ իր նախաձեռնողական գործողությունների և հմուտ ղեկավարման համար դեռևս մեկ տարի առաջ այս ժամանակ պարգևատրվել էլ Մարտական Խաչի 1-ին աստիճանի շքանշանով։
Ի դեմս գեներալ Խաչատուրովի, մեր երկիրը և ժողովուրդը այսօր զրկվում է իրեն անմնացորդ նվիրված, անխոնջ ծառայող, աննկուն և խիզախ հրամանատարից։
Ցավոք, սա մեր ժողովրդի զգալի մասի մթագնած ընտրության անմիջական արդյունքն է, որով նա գերադասեց բարձրագոչ անբոխավարներին լռելայն հերոսներից։ Դրա արդյունքում մենք դեռ կարող ենք նորանոր կորուստներ ունենալ, սակայն ամեն ժողովուրդ ինքն է կերտում իր ճակատագիրը, և մենք էլ արժանի ենք նրան, ինչ ինքներս ընտրել ենք։ Ես անձամբ շարունակելու եմ պայքարել մեր երկրի և պետության համար, մինչ այդ ցանկանում եմ իմ երախտիքը հայտնել գեներալ Խաչատուրովին՝ իր անբասիր ծառայության, աննկուն կեցվածքի, և մարտական կորովի համար։
Պինդ եղեք, պարոն գեներալ, փառք և պատիվ Ձեզ»։
Հարակից հրապարակումներ`
- Վրթանեսյան. Ազատեցին միակ գեներալին, որ հաղթական գործողություններ էր գրանցել
- Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան