Արմեն Չարչյանը կմնա կալանքի տակ
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը կմնա կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, մերժեց պաշտպանների բողոքը՝ անփոփոխ թողնելով Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատարանից դուրս գալով՝ ասաց Ա. Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը:
«Լուսինե Աբգարյանը մերժեց մեր վերաքննիչ բողոքը բավականին դողդողացող ձայնով, ամեն ինչ էլ ընկալելի է, հասկանալի է, բայց իրավաչափ չէ:
Բոլոր ասպեկտներով կարելի է այս ամեն ինչը հասկանալ՝ ճնշումներ, դատավորների նկատմամբ նոր որակի մոտեցումներ, բայց դրանցից յուրաքանչյուրը կապ չունի իրավունքի հետ: Բոլոր դեպքերում մենք եկել էինք վերաքննիչ դատարան արդարադատության ակնկալիքով»,- լրագրողների հետ զրույցում ասաց պաշտօանը:
Նա նշեց՝ կարծում էին, որ վերաքննիչ դատարանում ամեն դեպքում իրավաբանություն տեսնելու էին, բայց, ցավոք, չտեսանք:
«Դատարանի կողմից բոլոր այն հարցադրումները, որոնք հնչում էին, բացառապես մեկ օբյեկտիվ դիտորդի մոտ տպավորություն պետք է թողնեին, որ կալանավորումը որպես խափանման միջոց պետք է վերացվեր. դատարանի կողմից բարձրացվող հարցերին չէին կարողանում պատասխանել ոչ դատախազը, ոչ քննիչը, ինչը մենակ դրա մասին պետք է վկայեր»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Նրա խոսքով, ցավոք սրտի, ունեցան հերթական անգամ քաղաքական հետապնդման ագրեսիվ դրսևորման դեպքում կալանավորման ֆետիշացումը:
«Ցավում եմ դրա համար, բայց մյուս կողմից էլ կարող եմ մի բան ասել՝ ինչքան էլ ճնշումներ կատարեն, ապօրինությունները շարունակեն, վստահ եղեք Արմեն Չարչյանը լինելու է ազատության մեջ: Սա ասում եմ հստակ ու վստահ»,- ասաց Չարչյանի պաշտպան Ա. Վարդևանյանը:
Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն արդեն ուղարկվել է դատարան։ Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին: Ա. Վարդևանյանի խոսքով, կալանավորման հարցով լսվելու իրավունքն ապահովելու է:
«Կարճ ժամանակ անց կհանդիպենք առաջին ատյանի դատարանում»,- ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվել է։ Պաշտպանները հունիսի 24-ին ներկայացրել էին վերաքննիչ բողոք։
Պրոֆեսոր Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվեց դատարան. Գոռ Աբրահամյան
- Չնայած առողջական խնդիրներին՝ Արմեն Չարչյանին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ. Էրիկ Ալեքսանյան
- Վերաքննիչ դատարանում ընթանում է Արմեն Չարչյանի կալանքի որոշման դեմ բողոքի քննությունը
- Վերաքննիչ դատարանը Չարչյանի գործի քննությունը կշարունակի հուլիսի 6-ին․ փաստաբաններ
- Չարչյանին համարում եմ հետընտրական Հայաստանի առաջին քաղկալանավորը․ Անդրանիկ Թևանյան
- Պարոն Չարչյանի նման մարդիկ այս իշխանությունների համար դասակարգային թշնամի են. Տիգրան Քոչարյան
- Չարչյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ 10 հոգու անձնական երաշխավորության միջնորդությունը մերժվել է. Պաշտպան
- Էրիկ Ալեքսանյան. Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան