Պատվաստվիր կամ դիմում գրիր. Արայիկ Հարությունյանն է պահանջում
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արայիկ Հարությունյանը փորձում է Հռոմի պապից Կաթոլիկ լինել։
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին այդ պաշտոնում փոխարինած ԿԳՄՍ նախկին նախարարը կարգադրել է, որ մինչև օգոստոսի 1֊ը իր բոլոր ենթակաները պարտադիր կերպով պատվաստվեն կորոնավիրուսի դեմ։ Պատվաստումից հրաժարվելու դեպքում նա սպառնացել է, որ աշխատակիցները կզրկվեն պարգևավճարից, անգամ կազատի աշխատանքից։
Վարչապետի աշխատակազմում Հարությունյանի այս շանտաժը մեծ վրդովմունք է առաջացրել։ Պատվաստանյութերի առաջացրած կողմնակի հետևանքներից բխող մտահոգություններին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանն ասել է հետևյալը. «Չեք ուզում՝ դիմում գրեք դուրս եկեք»։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից մեր զրուցակիցը, ում անունը հասկանալի պատճառով չենք գրում, նշում է, կոլեկտիվի մեծ մասը, չնայած խուլ դժգոհությանը, հավանաբար կկատարեն Հարությունյանի պահանջն՝ աշխատանքից չզրկվելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում իրականացվել է 97 711 պատվաստում. Անահիտ Ավանեսյան
- Մեր երկրում առկա «AstraZeneka» պատվաստանյութը ճանաչված է ԵՄ-ի կողմից․ ԱՆ-ն պատասխանել է Մարկ Գրիգորյանին