08.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք
Արցախի Հանրապետությունում հուլիսի 7-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9294 քաղաքացու հետազոտություն, որից 929-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2913 դեպք: Կատարվել է 27 246 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 07.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք
- 06.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք
- 03.07.2021. Արցախում կորոնավիրուսի երկու դեպք է գրանցվել
- 02.07.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք