Բոլնիսիի գերմանական ծագման շինությունը, որը հայկական դպրոց էր, վերականգնվում է
Վրաց-գերմանական համաֆինանսավորմամբ` վերականգնվել է Բոլնիսիի պատմական մասում գտնվող հին գերմանական շենքը, որտեղ տարիներ առաջ հայկական դպրոց էր գործում: Տեղեկատվությունը տարածում է Բոլնիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, գրում է aliq.ge-ն։
Նշվում է, որ ծրագրի շրջանակներում, առաջին փուլում, գերմանական կողմի ֆինանսավորմամբ` շենքը փակվել է, հիմքը կառուցվել, վերականգնվել է ճակատային մասն ու գնվել է շենքի համար անհրաժեշտ գույքը:
Վերականգնված հին գերմանական շենք են այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հուբերտ Կնիրշը, Հարավային Կովկասում գերմանական մշակութային ժառանգության ասոցիացիայի նախագահ Օլիվեր Ռայզները, Ավետարանական լյութերական եկեղեցու եպիսկոպոս Մարկուս Շոխը և Բոլնիսի քաղաքապետ Դավիթ Շերազադիշվիլին: Նախատեսվում է վրաց-գերմանական մշակութային կենտրոն բացել նախկին հայկական դպրոցի շենքում: Տեղական ինքնակառավարումը 356,000 լարի է հատկացրել վերականգնողական աշխատանքների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ Բոլնիսիի քաղաքապետարանի,ենթակառուցվածքային աշխատանքները կավարտվեն օգոստոսին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան