Քննարկել Գագիկ Հարությունյանի գործերը. ԳԱԿ-ի նոր ծրագիրը
Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Հուշերի տուն» նոր կրթական ծրագրի մեկնարկը:
Կենտրոնից նշում են՝ շարունակելով կարևորել թանգարանային կրթությունը, ԳԱԿ-ը ներկայացնում է «Հուշերի տուն» կրթական ծրագիրը՝ հիմնված «Գագիկ Հարությունյան. մոռացումի անսպասելի գեղեցկությունը» ցուցադրության վրա: Այն նախատեսված է յոթ տարեկանից բարձր դպրոցականների և ընտանիքների համար։
Կրթական ծրագրի նպատակն է ներկայացնել հայ ժամանակակից արվեստագետ Գագիկ Հարությունյանի ստեղծագործությունները՝ մասնակիցների միջև քննարկում ծավալելով հիշողություն երևույթի և ցուցադրված ստեղծագործություններում դրա արտացոլման շուրջ:
ԳԱԿ-ի Ստեղծագործական սրահում մասնակիցներն իրենց հետ բերված լուսանկարների պատճենների օգնությամբ կստեղծեն կոլաժային կոմպոզիցիաներ՝ օգտագործելով Գագիկ Հարությունյանի «Ընտանեկան դիմանկար» շարքի ստեղծագործությունների կոնցեպտը: Կրթական ծրագիրը նաև հրաշալի առիթ է մասնակիցների համար վերարտադրելու իրենց վաղ մանկական հուշերը և կիսվելու իրենց լուսավոր պատումներով:
Մասնակցությունը՝ անվճար, պարտադիր նախնական գրանցմամբ:
Ծրագրին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել (+374 10) 54-19-32/34 հեռախոսահամարով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները