Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորվել է
Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորել է երկու ամիս ժամկետով։ Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
ՀՔԾ-ից հայտնեցին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարել է Ավետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ՀՔԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Լուսինե Ավետյանը ձերբակալվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
- Քարահունջցիներն անօրեն են համարում վարչական ղեկավարի ձերբակալությունը
- ՀՔԾ-ն Քարահունջի վարչական ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
- Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին