«Ճամփորդենք Խաչատրյանի հետ»
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հուլիսի 9-ին, ժամը՝ 18:00-ին հրավիրում է «ՃԱՄՓՈՐԴԵՆՔ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՀԵՏ» նոր անիմացիոն ֆիլմի բաց դիտմանը, ստեղծագործական խմբի հետ հանդիպմանը և ֆիլմի քննարկմանը:
Տուն-թանգարանից հայտնում են, որ մշակութասեր հանրությանն է ներկայացվում նոր անիմացիոն քառալեզու / հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն/ ֆիլմ, որը նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտորի արտասահմանյան շրջագայություններին:
«Ես երջանկություն եմ ունեցել համերգներով հանդես գալ Եվրոպայի գրեթե բոլոր, ամերիկյան մի շարք երկրներում, Եգիպտոսում, Լիբանանում, Ճապոնիայում: Յուրաքանչյուր հյուրախաղային ուղևորություն նոր հանդիպում էր հետաքրքիր մարդկանց, հրաշալի երաժշտական կոլեկտիվների, նշանավոր գրողների, նկարիչների, հասարակական գործիչների հետ»,- պատմում է Արամ Խաչատրյանը:
Ֆիլմը նկարահանել է ILABS Armenia ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Օգտագործվել են տուն-թանգարանի արխիվային նյութերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները