«Հայաստան» դաշինք. Շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը
«Հայաստան» դաշինքը տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Հայրենակիցներ,
Իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ:
Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են խորացնում երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը:
Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից:
«Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճը:
Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը: Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու»:
Հարակից հրապարակումներ`
- «Վերածնվող Հայաստան». Շինծու և անհիմն գործողությունները քաղաքական հետապնդման դրսևորում են և ընդդիմախոսներին լռեցնելու նպատակ ունեն
- ԱԱԾ-ն Քաջարանի քաղաքապետին տեղափոխում է Երևան
- Խուզարկում են Քաջարանի համայնքապետի բնակարանը. Ռոբերտ Հայրապետյան
- Առուշ Առուշանյանին բերման են ենթարկել ՀՔԾ․ Փաստաբան
- Ապօրինի կերպով ձերբակալեցին Առուշ Առուշանյանին. Իրավաբան
- Քարահունջցիներն անօրեն են համարում վարչական ղեկավարի ձերբակալությունը
- Վաղն այդ պառակտված հասարակությունով ո՞նց պետք է պաշտպանենք Սյունիքը. Առուշանյան
- Բոլոր մեր քաղաքացիներին հետևյալ խոսքն են ասում՝ գրեք Առուշի վրա, կամ էլ չէ ձեզ կդատենք. Գորիսի քաղաքապետ
- ՀՔԾ-ն Քարահունջի վարչական ղեկավարին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
- Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը