Վիվա-ՄՏՍ. Էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում՝ հեռավոր մարզերում
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են արտաքին լուսավորության՝ ժամանակակից և էներգախնայող համակարգերի տեղակայման աշխատանքները: Հեռավոր գյուղերում իրականացվում է համակարգված աշխատանք՝ ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար: Տարիների գործընկերներն արդիականացնում են հին ու մաշված ենթակառուցվածքները, անհրաժեշտության դեպքում էլ զրոյից աշխատանքներ են իրականացնում՝ նոր համակարգ կառուցելու համար:
Վիվա-ՄՏՍ ընկերությունից մանրամասնում են, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում կառուցվել է լուսադիոդային 48 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Հին, մաշված ու թերի աշխատող ենթակառուցվածքը նոր և ժամանակակից համակարգով է փոխարինվել` այնպես, որ արդյունքից օգտվի նաև Վերնաշեն գյուղը: Լույսերի կառավարման վահանակը տեղակայվել է այդ գյուղերի վարչական տարածքների միավորման կետում: Լուսավորվել է շուրջ 1800 մ երկարությամբ երկորդային փողոց:
Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը մասնակցող կողմերը շփվել են ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորության՝ տեսազանգի միջոցով: Միջոցառմանն այդ ձևաչափով մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, ծրագրի համակարգող Մարտին Մրալչյանը և բնակիչներ:
«Այսպիսի ենթակառուցվածքը կարևոր է ցանկացած համայնքի համար: Այն թույլ է տալիս լուծել և՛ կյանքի անվտանգության ապահովման, և՛ համայնքային միջոցների տնտեսման հարցերը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով էներգախնայող համակարգի կիրառումից շահում է վաղվա սերունդը: Սա այն լուծումն է, որը մերժում է բնությունից միայն վերցնելու, սպառելու մոտեցումը: Սրտացավ ու պատասխանատու մոտեցումը պարտավորեցնում է միշտ մտածել մեզանից հետո եկողների մասին: Դուք արդեն ունեք այդ հնարավորությունը»,- տեսազանգի միջոցով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Էներգախայող և ժամանակակից համակարգերի ներդրումը թույլ է տալիս ոչ միայն մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը, այլև` նպաստել էկոգյուղերի ցանցի ստեղծմանն ու համայնքների բյուջետային միջոցների խնայողությանը: Ծրագրի իրականացումն էապես նպաստում է նաև բնակիչների անվտանգության ապահովմանը. կրճատվում է գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակման հավանականությունը:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Բնակարանաշինության ընթացիկ տարվա ծրագրում. պատերազմի հետևանքով տնազուրկ դարձած ընտանիքները՝ գործընկերների ուշադրության կենտրոնում
- Վիվա-ՄՏՍ. Վագոն-տնակների ապամոնտաժումը նպատակ՝ տարիների գործընկերների համար
- Վիվա-ՄՏՍ. Երկար սպասված բնակարանամուտ` Ամբերդ գյուղում
- Վիվա-ՄՏՍ. Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք
- Վիվա-ՄՏՍ. Այսօրինակ հրապարակումները լիովին կեղծ են ու շինծու
- Վիվա-ՄՏՍ-ը հերքում է լրատվամիջոցներից մեկում տեղ գտած հրապարակումը
- ՎԻՎԱ-ՄՏՍ. Նախորդ տարում լուծվել է 96 ընտանիքի բնակարանի խնդիր՝ պլանավորված 37-ի փոխարեն
- Վիվա-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանը չի մտնի քաղաքականություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան