Մուկուչյանը, Սմբատյանն ու Հովհաննիսյանը կմասնակցեն ՍԴ-ում՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դատաքննությանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր տեղի ունեցավ նիստ, օրակարգում նաև Սահմանադրական դատարանում հունիսի 20-ի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական չորս ուժերի դիմումի դատաքննությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներին լիազորելու մասին հարցն է:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ հանձնաժողովի անդամներով առիթ ունեցել են հարցը քննարկելու աշխատանքային կարգով և ներկայացված առաջարկները հիմք ընդունելով էլ կազմվել է որոշման այս նախագիծը:
«Ներկայացված դիմումով պատասխանող հանդես է գալիս ԿԸՀ-ն, ինչով պայմանավորված հանձնաժողովը պետք է կայացնի համապատասխան որոշում իր ներկայացուցիչներին նշված դիմումի քննության շրջանակներում տալու համապատասխան լիազորություններ ՍԴ-ում հանդես գալու համար:
Առաջարկվում է որոշման նախագծով լիազորել Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և ԿԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանին Հայաստանի Սահմանադրական դատարանում մասնակցելու «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, «Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցության, «Հայոց հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումների հիման վրա հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին վեճի վերաբերյալ գործերի դատաքննությանը»,-որոշման նախագիծն ընթերցեց Տ. Մուկուչյանը, որը միաձայն ընդունվեց:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության, «Հայոց Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի դիմումներով գործերը ՍԴ-ում որոշել են միավորել ու քննել նույն նիստում։ ՍԴ-ից հայտնել էին, որ միավորման համար հաշվի է առնվել, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործերը վերաբերում են նույն հարցին։
Միավորված գործի դատաքննությունը կսկսի հուլիսի 9-ին ժամը 11.00-ին: Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով քաղաքական ուժի դիմումների դատաքննությանը կմասնակցի նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Հարակից հրապարակումներ`
- Հուլիսի 9-ի դատական նիստը չսկսած՝ ՍԴ-ն արդեն իր կողմնակալ վերաբերմունք է արտահայտում իշխող քաղաքական ուժի նկատմամբ. Ղազարյան
- Վահե Գրիգորյանի պահանջով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հրաժարական կտա. Էդգար Ղազարյան
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները ՍԴ-ն կքննի հուլիսի 9-ին
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել է ՍԴ
- Քաղաքական երրորդն ուժն է դիմել ՍԴ՝ ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով
- «Զարթոնք» կուսակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ
- Վարդևանյան. Մենք ՍԴ միջնորդություն ենք ներկայացրել դիմումի քննությանը Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության մասին
- Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով «Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին