Ֆրանսիայում ու ԵԽ-ում ՀՀ դեսպանները հանդիպել են Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ
Հուլիսի 5-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Հասմիկ Տոլմաջյանը աշխատանքային այց է կատարել Ստրասբուրգ քաղաք։ Այցի ընթացքում դեսպանը Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Ստրասբուրգի քաղաքապետ Ժանն Բարսեղյանի հետ։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ստրասբուրգի քաղաքային իշխանությունների հետ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու հնարավորությունները։ Դեսպան Տոլմաջյանը, ի դեմս Ժան Բարսեղյանի, շնորհակալություն հայտնեց Ստրասբուրգի քաղաքային խորհրդին՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած հայ քաղաքացիներին տրամադրված հումանիտար օգնության համար։
Այցի ընթացքում Հասմիկ Տոլմաջյանը և Պարույր Հովհաննիսյանը հանդիպեցին նաև Գրանդ-Էստ շրջանի և Բա-Ռեն դեպարատամենտի պրեֆեկտ Ժոզիան Շըվալիեին։ Երկուստեք ընդգծվեց Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հետ համագործակցության սերտացման կարևորությունը։
Դեսպանը ներկայացրեց Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի առաջ բերած աշխարհաքաղաքական և հումանիտար բարդ մարտահրավերները։
Այցի շրջանակներում տեղի ունեցավ նաև հանդիպում Ստրասբուրգի և Գրանդ-Էստ շրջանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի Սենատը օրենքով անդրադարձել է Ստրասբուրգում 2,5 մլն եվրոյով թուրքական մզկիթի կառուցմանը
- Ստրասբուրգի հայազգի քաղաքապետի՝ մզկիթի կառուցման համար թուրքական միությանը ֆինանսավորումը կատաղեցրել է Ֆրանսիայի կառավարությանը
- Ստրասբուրգը աջակցություն է տրամադրում արցախյան պատերազմի ընթացքում տուժած խաղաղ բնակչությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան