Հարգելի՛ գործընկերներ, ծանրաձողերը երկու օրից՝ ամենաշատը մինչև կիրակի օրը կլինեն ՀՀ-ում.Վահրամ Դումանյան
«Հարգելի գործընկերներ, ծանրաձողերը երկու օրից՝ ամենաշատը մինչև կիրակի օրը, կլինեն ՀՀ-ում և մեր մարզիկները կսկսեն դրանք գործածել, նրանք ճանապարհի մեծ մասն արդեն անցել են»,- կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Վահրամ Դումանյանը՝ շեշտելով որ այդ արդյունքը նախորդ նիստում ծանրաձողերի վերաբերյալ քննարկման արդյունքն է:
Անցնելով բյուջեից լրացուցիչ գումար ստանալու մասին զեկուցվող օրակարգային նախագծին՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը հայտնեց, որ դրանով հնարավորություն է տրվում զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների՝ 7-13 տարեկան շուրջ 3200 երեխայի երկու հերթափոխով ամառային հանգիստ անցկացնել մանկական առողջարարական ճամբարներում:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր հերթափոխը կլինի 20 օր տևողությամբ, որում կընդգրկվեն 1600-ական մասնակից, իսկ հանգիստը կկազմակերպվի «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ», «Լավ աղբյուր», «Լուսաբաց», «Գուգարք» ճամբարներում և Հանքավանի «Խորոտ ջուր» առողջարանում:
«Ճամբարների համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կկազմի 335 միլիոն դրամ, որից 321,6 միլիոն դրամը կտրամադրվի կազմակերպություններին՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար, իսկ 13,4 միլիոն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեխաների՝ մարզերից ճամբարներ տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար»,-հայտնեց Դումանյանը:
Կառավարությունը ավելի քան 335 մլն դրամ տրամադրեց ԿԳՄՍ նախարարությանը:
Հարակից հրապարակումներ`
- ՃՈ-ից մնացել է հատուկ ստորաբաժանումը, որն ուղեկցում է Փաշինյանի ավտոշարասյունը
- Կառավարությունն այսօրվա նիստում 20 դատավորի նոր հաստիքներ կավելացնի
- Եթե ես ասել եմ 20 ծանրաձող պետք է լինի, ուրեմնն այն պետք է լինի 20 հատ. Նիկոլ Փաշինյան