08.07.2021. Կորոնավիրուսի 186 նոր դեպք է գրանցվել, մահացել է 8 մարդ
Հայաստանում երեկ կատարվել է 5093 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 186 նոր դեպք: Մեկ օրում առողջացել է 78 մարդ: Գրանցվել է մահվամ 8 դեպք: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, հուլիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 987 դեպք, որոնցից 217 381 -ն` առողջացած, 4536-ը` մահվան ելքով:
Մահվան ևս 1104 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5640 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2966 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 220 466 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 07.07.2021. Կորոնավիրուսի 140 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
- 06.07.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 55 նոր դեպք, 3 մարդ մահացել է
- 05.07.2021. Կորոնավիրուսի 53 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 03.07.2021. Գրանցվել է կորոնավիրուսի 125 նոր դեպք, երեք մարդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան