Եվրամիությունում ընդունելի և ոչ ընդունելի «AstraZeneca» չկա. Անահիտ Ավանեսյան
«Կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «AstraZeneca», որն ընդունելի է Եվրամիությունում, և մեկ ուրիշն էլ կա, որն ընդունելի չէ»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և լրագրողներին հորդորեց ապատեղեկատվություն չտարածել։
Նախարարի պաշտոնակատարը նման ձևով հերքեց այն լուրը, թե Եվրամիության երկրները չեն ճանաչում ՀՀ-ում «AstraZeneca»-ով պատվաստումների սերտիֆիկատները և արգելում քաղաքացիների մուտքն իրենց տարածք։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տրավում, որպեսզի տարբեր երկրներ ճանաչեն Հայաստանում տրված սերտիֆիկատների ձևաչափերը, իսկ ԱԳՆ-ից էլ քաղաքացիենրը կարող է տեղեկություն ստանալ, թե որ երկրներում են ճանաչվում հայկական սերտիֆիկատները։
Ավանեսյանը հայտնեց, որ բոլոր երկրներն էլ սկսել են իրար հավելվածների փոխճանաչման գործընթացը, իսկ Հայաստանը որևէ բան չի ուշացնում:
«Եվրամիության երկրներն իրար միջև էլ դեռ փոխճանաչում են իրենց հավելվածները»,-պատասխանելով փոխճանաչման գործընթացի ավարտի մասին հարցին հայտնեց Անահիտ Ավանեսյանը։
Նախարարի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ առաջնորդվում են մարդասիրական սկզբունքով և օտարերկրյա քաղաքացիներին էլ են անվճար պատվաստում, որը Հայաստանում կատարված պատվաստումների մեջ փոքր տոկոս է կազմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան