El Mundo. Իսպանիայի վարչապետի մամուլի ասուլիսն ընդհատվել է ռուսական կործանիչի պատճառով
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի մամուլի ասուլիսը Լիտվայում ՆԱՏՕ-ի բազայում ընդհատվել է Բալթիկ ծովի ափամերձ հատվածում հայտնաբերված անհայտ ռուսական ինքնաթիռի պատճառով: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է El Mundo-ն՝ վկայակոչելով տեղի ՆԱՏՕ-ի բազայի աղբյուրները:
Ձայնագրությունից երևում է, որ ասուլիսի մասնակիցները խոսում էին կործանիչներից մեկի ֆոնին: Ճեպազրույցի մեկնարկից մի քանի րոպե անց ստացվել է տագնապ ազդանշան, և քաղաքական գործիչներին խնդրել են հետ գնալ, որպեսզի ինքնաթիռը կարողանա թռնել:
Ըստ աղբյուրների՝ դրանք ռուսական ավիացիայի ընթացիկ գործողություններ են եղել: Հայտնի չէ՝ խոսքը Ռուսաստանի ռազմաօդային ուժերի մեկ ինքնաթիռի մասին է, թե՝ մի քանիսի:
Լրատվամիջոցները հավելել են, որ ինքնաթիռը թռել է Բալթիկ ծովի վրայով առանց նույնականացման նշանների և առանց քաղաքացիական ավիակարգադրիչների հետ որևէ նախնական հաղորդակցության:
ՆԱՏՕ-ի կործանիչների թռիչքից հետո մամուլի ասուլիսը վերսկսվել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսպանիայի վարչապետի մամուլի ասուլիսը Լիտվայում գտնվող ՆԱՏՕ-ի բազայում ընդհատվել է տագնապի ազդանշանի պատճառով: