Իրաքում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ հրթիռներ են արձակվել
Հինգշաբթի առավոտյան երեք հրթիռ է արձակվել Իրաքում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ, հայտնում է իրաքյան բանակը։ Նշվում է, որ հենց դեսպանատունը չի տուժել, այլ հրթիռներն ընկել են Բաղդադի խիստ ամրացված Կանաչ գոտու մոտակայքում։ Այս մասին գրում է France 24-ը։
Իրաքում ԱՄՆ ռազմական և դիվանագիտական օբյեկտների վրա վերջերս կատարված հարձակումների համար մեղադրվումեն իրանամետ զինված խմբավորումները՝ պետության կողմից հովանավորվող ռազմականացված ուժերում:
ԱՄՆ ուժերը, որոնք ունեն Իրաքում տեղակայված 2500 զինծառայողներ՝ «Հակաիսլամական պետություն» խմբավորման միջազգային կոալիցիայի կազմում, այս տարի գրեթե 50 անգամ թիրախավորվել են երկրում, սակայն վերջին մի քանի օրերին հարձակումների հաճախականության աճ է նկատվում:
Չորեքշաբթի օրը տասնչորս հրթիռ է արձակվել արևմտյան Անբար նահանգում ամերիկյան զորքերը տեղակայող ավիաբազայի ուղղությամբ, որի արդյունքում անձնակազմի երկու անդամ փոքր վնասվածքներ է ստացել, հաղորդել է կոալիցիան:
«Ալ-Մուհանդիսի բրիգադի վրեժ» կոչվող շիական զինված խմբավորումն է ստանձնել պատասխանատվությունը և խոստացել տապալել «դաժան օկուպացիան»՝ համաձայն ԱՄՆ-ում տեղակայված SITE հետախուզական խմբի, որը վերահսկում է ծայրահեղական խմբավորումներին:
Զինյալների խումբն անվանակոչվել է Իրաքի հրամանատար Աբու Մահդի ալ-Մուհանդիսի անունով, որը սպանվել էր անցյալ տարվա սկզբին ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից՝ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ միասին:
Հարձակումներ տեղի ունեցան նաև այս շաբաթվա սկզբին: Երկուշաբթի գիշերը ԱՄՆ ուժերը դեսպանատան վերևում խոցեցին զինված անօդաչու թռչող սարքը, հայտնում են Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցիչները:
Պատասխանելով նոր բռնությունների մասին հարցին՝ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողներին ասել է, որ այս հարձակումներն արտացոլում և ներկայացնում են այն սպառնալիքը, որը Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները ներկայացնում են Իրաքի ինքնիշխանության և կայունության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները